23:00-ից փակեք փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները
Հասարակություն
Հունիսի 18-ին՝ ժամը 23:00-ից հունիսի 19-ը՝ ժամը 05:00-ն, Էրեբունի վարչական շրջանում, Մուրացան փողոցը մասամբ, Մուրացան 113, Էրեբունի Մասիվ 5 և 23 շենքերի բակերում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները: