Իրանը երբեք չի կարողանա վերականգնել իր միջուկային ծրագիրը. Թրամփ
Իրան
Իրանը երբեք չի կարողանա վերականգնել իր միջուկային ծրագիրը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Իրանի միջուկային ներուժը սպառված է», - ասել է ամերիկացի առաջնորդը՝ լրագրողների հետ զրույցում Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ։
Հունիսի 23-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանի բոլոր միջուկային օբյեկտները «հսկայական վնաս» են կրել դրանց վրա հարձակման հետևանքով։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ դա հաստատվել է արբանյակային պատկերներով։ ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ ամենամեծ վնասը կրել են խորը գետնի տակ գտնվող միջուկային օբյեկտները։ Նա միջադեպն անվանել է «ավերածություն»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան