Հայտնի է դարձել Ուկրաինայում պահվող ռուսների թիվը
Քաղաքական
Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ Ուկրաինայի Սումի քաղաքում դեռ պահվում են Կուրսկի մարզի 32 բնակիչ։ Ըստ նրա, Ռուսաստանի տարածք արդեն վերադարձվել է 132 քաղաքացի, որոնցից 22-ը՝ Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հուսով ենք, որ մեր համատեղ ջանքերը և միջազգային կազմակերպություններին ուղղված իմ դիմումները կհանգեցնեն նրան, որ ուկրաինական կողմը կընդունի Ժնևյան կոնվենցիայի պահանջները և պարզապես կդրսևորի ողջախոհ մոտեցում», — նշել է Մոսկալկովան։
Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր շարունակել Ուկրաինայից ռազմագերիների փոխանակման և վերադարձի աշխատանքները՝ ընդգծելով դրա կարևորությունը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)