Կրեմլում արձագանքել են Թրամփի հայտարարությանը
Քաղաքական
Կրեմլում նշել են, որ տեղյակ չեն Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածի վերաբերյալ մեկնաբանություններին։ «Անկեղծ ասած, ես դրանք չեմ տեսել», — հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այդ պատճառով որևէ գնահատական այս պահին չի կարող տալ։
Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը նշել էր, որ Վաշինգտոնի հավատարմությունը ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածին «կախված է նրանից, թե ինչ ձևակերպում եք օգտագործում»։ Նշված հոդվածը ենթադրում է դաշինքի անդամ երկրների փոխադարձ պաշտպանություն հարձակման դեպքում։
Բացի այդ, Թրամփը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է իր օգնությունը Իրանի հարցում և նշել է, որ աջակցություն է անհրաժեշտ նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, գրում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)