Զախարովան հեգնել է Թրամփի՝ Իրանի դեմ հարվածների սպառնալիքը
Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնական մեկնաբանություն է հրապարակել Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների վերաբերյալ հայտարարության շուրջ։ «Սպասում ենք՝ ՄԱԿ-ի կոչին, ՄԱԳԱՏԵ-ի հուզական հայտարարությանը, ՆԱՏՕ-ի համերաշխությանը, և իհարկե՝ ԵԽԽՎ-ի բանաձևին (նրանք միշտ զբաղված են ոչ անդամ պետություններով)», — գրել է Զախարովան Telegram-ում։
Այս կերպ դիվանագետը արձագանքել է Թրամփի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը պատրաստ է նոր հարվածներ հասցնել Իրանին, եթե Թեհրանը վերսկսի իր միջուկային ծրագիրը։
Ավելի վաղ Զախարովան նաև նշել էր, որ արևմտյան լրատվամիջոցները Իրանի իրադարձությունները լուսաբանելիս մասնագիտական հանցագործություն են գործում՝ չհիշատակելով, որ հարվածներ են իրականացվում քաղաքացիական միջուկային օբյեկտների վրա՝ առաջին անգամ պատմության մեջ։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)