Ձերբակալվել է Մանվել Գրիգորյանի թոռը․ ՀԺ
Հասարակություն
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ գիշերը Էջմիածնում կրակոցներ են հնչել:
Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ կրակողը եղել է Մանվել Գրիգորյանի թոռը, որի անունով էլ գրանցված է ատրճանակը, որից նա կրակել է:
Ըստ նույն տեղեկությունների՝ ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել և Մանվել Գրիգորյանի թոռանը՝ Մանվել Կարենի Գրիգորյանին, ձերբակալել և ներկայացրել են քննչական բաժին:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)