Քաղաքապետարանը գործադրեց էլեկտրոնային YES հարթակը
Հասարակություն
«YES հարթակի ստեղծումը նախաձեռնվել է այն նպատակով, որ Երևանի քաղաքապետարանը հանձն էր առել իր բոլոր ծառայությունները էլեկտրոնայնացնել»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրեց YES(Երևանի էլեկտրոնային ծառայություններ) համակարգը, որով երևանցիները հասանելիություն կունենան քաղաքապետարանի մատուցող բոլոր ծառայություններին։
Մանուկյանը հայտնեց, որ գրանցվելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կբացի տվյալ քաղաքացու անշարժ և շարժական գույքի և բոլոր ծառայությունների բազան, քաղաքացին կարող է մուծումներ անել։
«Ինչպես մեկ պատուհան համակարգը, նույնը կարող են անել արդեն տանից»,-ասաց Ավինյանը։
Նա տեղեկացրեց, որ համակարգն ունի դեմքի նույնականացման միջոցով համակարգ մտնելու հնարավորություն։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նույնականացման քարտով նույնպես կիրականացվի մուտք համակարգ։
Ավինյանը հայտարարեց, որ առաջիկա շաբաքը փորձնական է լինելու և քաղաքապետարանի վարչությունները պետք է ստուգեն և վերացնեն թերությունները, և հըորդորեց որ մինչև տարվա վերջ գործի նաև հարթակի բջջային հավելվածը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ