Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է Եգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում են Վիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու Մեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն Սիմոնյան Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը Ուկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրա 

Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը. Տիրան Սրբազանը՝ Բագրատ ու Միքայել Սրբազանների մասին

Հասարակություն

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը զորակցության խոսքեր է հղել իշխանությունների հրահանգով կալանավորված Բագրատ Սրբազանին ու Միքայել Սրբազանին։

«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան,

Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի կերպով ներկա եք իմ աղոթքներում, մտքում և հոգում։

Ցասումով ու ցավով տեղեկացա ձեր ապօրինի ազատազրկման մասին՝ եղկելի գործողություն, որն ուղղված է ոչ միայն ձեր անձերի, այլև հոգևոր այն ճանապարհի դեմ, որով դուք միշտ քայլել եք և շարունակելու եք քայլել խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Սակայն որքան անարդար է ձեր դեմ հարուցված այս փորձությունը, նույնքան վեհ է ձեր արձագանքը՝ լռությամբ, հավատքով, ներքին խաղաղությամբ։

Ձեր ձայնը, ձեր կերպարը, ձեր խիզախ վկայությունը հազարավոր մարդկանց համար դարձել են մխիթարություն։ Իսկ այժմ, երբ ձեզ զրկել են ձեր մարմնավոր ազատությունից, գիտեմ և, երկուսիդ էլ լավ ճանաչելով, վկայում եմ, որ ազատ է ձեր ոգին, անսասան է ձեր հավատքը և լուսեղեն ճշմարտության ձեր ճանապարհը։ Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը՝ ապրելու ավետարանում նկարագրված քաջ հովվի սրտով, կանգնելու տառապյալի կողքին, դառնալու ձայնազուրկի ձայնը։ Անգամ ձեր լռությունն է խոսում․․․․

Սիրելի եղբայրներ,

Միշտ հիշում եմ մեր միասնական բազմաթիվ պահերը՝

երբ միասին կողք կողքի կանգնել ենք աղոթքի,

երբ միասին մասնակցել ենք տարբեր միջոցառումների՝ նույն խղճով խոսելով արդարության մասին,

երբ սրտանց ծիծաղել կամ լռել ենք՝ եղբայրաբար, հոգևոր խորությամբ։

Հիշում եմ Մայր Աթոռում կամ այլուր մեր զրույցները, երբ միմյանց հետ աղ ու հացի պես կիսվել ենք մեր ժողովրդի հետ կապված հույսերով ու ցավերով։ Այդ բարի հիշողություններն այսօր վերադառնում են որպես հոգևոր ժպիտ՝ ձեր ներկայությունը տպավորելով անգամ հեռավորության մեջ։

Սիրելի՛ եղբայրներ, այս օրերին ձեզ բաժին հասած փորձությունն այնքան կենդանի է դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ազդու այն խոսքը, որը հաճախ ենք ընթերցել միասին աղոթքի կամ խորհրդածության պահին, բայց որն այսօր ձեր լռությամբ, ձեր ցավով ու տոկունությամբ, ձեր կյանքի օրինակով հնչում է նոր ուժով. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։

Դուք երբեք մենակ չեք։ Մեր աղոթքները, մեր օրհնությունը, հոգևոր մեր ուժն ուղղված են ձեզ՝ իբրև լույսի մի ճառագայթ դիվային այս խրախճանքի մեջ։ Եվ այդ աղոթքի մեջ ուզում եմ ձեզ հիշեցնել սաղմոսերգուի խոսքերը. «Տերն է իմ լույսը և փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմ․ 27:1)։

Թող ձեր կյանքի այս փորձությունը դառնա ոչ թե կոտրող ցնցում, այլ՝ մաքրող կրակ։ Թող ձեր նեղության պահերը վերածվեն հարության նոր արշալույսի։ Թող շուտափույթ գան ազատության այն օրերը, երբ նորովի կփայլի ձեր հովվական ներկայությունը ձեզ վստահված հազարավոր հավատացյալների հոգիներում՝ սրբացած, խորացած, անսասան։

Տիրոջից խնդրում եմ ձեզ տոկունություն՝ ինչպես Դանիել մարգարեին առյուծների գբի մեջ, խաղաղություն՝ ինչպես սուրբ Պողոսին բանտում, և գալիք ազատություն՝ ինչպես Տեր Հիսուսի հրաշափառ հարությունը մթության խորքից։

Ձեզ գրկում եմ հոգով, օրհնում եմ սիրով, ուղեկցում եմ աղոթքով։

Հ․Գ․ Ձեզ եմ փոխանցում բազմաթիվ մարդկանց աղոթքներն ու բարեմաղթանքները»,- նշված է Տիրան Սրբազանի ուղերձում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
Ամենադիտված