Կրեմլը կոչ է անում Օդեսայի քաղաքապետին ուսումնասիրել պատմությունը
Քաղաքական
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի հայտարարությանը, թե Օդեսան ռուսական քաղաք չէ։ Պեսկովը նրան խորհուրդ է տվել վերցնել պատմության դասագիրք կամ ուսումնասիրել սկզբնաղբյուրները։
«Օդեսան ունի հարուստ պատմություն, և այդ պատմությունը անբաժան կերպով կապված է Ռուսաստանի հետ, դա ակնհայտ փաստ է», — նշել է Պեսկովը։
Տրուխանովի վերջին հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ռուսական քաղաքական շրջանակներում՝ դիտարկվելով որպես Ուկրաինայի կողմից ռուսական ժառանգության մերժման փորձ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)