Արդյոք Իսրայելն Ադրբեջանի տարածքն օգտագործել է Իրանի վրա հարձակվելու համար. Իրանի ԱԳՆ անդրադարձել է այս հարցին
Իրան
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն հարցին՝ արդյոք Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի տարածքը Իրանի վրա ԱԹՍ-ներ արձակելու համար։ Այս մասին հայտնում է Свободный Иран Telegram-յան ալիքը։
«Առանց բացառության բոլոր հարևան երկրները մեզ հավաստիացրել են, որ ոչ մի դեպքում թույլ չեն տա Թել Ավիվին օգտագործել իր օդային տարածքը կամ տարածքը Թեհրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար»,-ընդգծել Է դիվանագետը:
«Լսել ենք նրանց բացատրությունները, և կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ բոլոր ներգրավված պետությունները վճռականորեն հերքել են այդ մեղադրանքները և մեզ հավաստիացրել են, որ ոչ անցյալում, ոչ ապագայում նման լուծում չի լինի», - նշել է նա: ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ իրավիճակը գտնվում է իրանական հատուկ ծառայությունների մշտական վերահսկողության ներքո:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան