Ադրբեջանցի լրագրողը կոչ է արել այրել Ռուսաստանի դեսպանատունը
Քաղաքական
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մյուխթարլին Facebook-ում սուր քննադատություն է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ դժգոհելով Եկատերինբուրգում ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալություններից։ Նա վրդովմունք է հայտնել, որ «Ռուսաստանի դեսպանատունը դեռ այրված չէ»։
Մյուխթարլին անդրադարձել է իրավապահների գործողություններին, որոնք 27 հունիսին կատարել են խուզարկություններ և ձերբակալել շուրջ 50 ադրբեջանցիների։ Պաշտոնական աղբյուրները նշում են, որ խոսքը գնում է «անցյալ տարիների գործերի» մասին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով հետաքննել տեղի ունեցածը։ Միաժամանակ հայտարարվել է, որ ադրբեջանական խորհրդարանական պատվիրակությունը չեղարկել է այցը Ռուսաստան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)