Ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով․ Գեղամ Մանուկյան
Բլոգոսֆերա
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Օրերս Բագրատ ու Միքայել սրբազաններ կալանքի փաստին անդրադառնալով զուգահեռներ էի տարել 1930-ականներ Խորհրդային Հայաստանի ռեպրեսիվ մթնոլորտի հետ։
Շեշտել էի՝ ստալինզմն է վերադարձել Հայաստան՝ ողջ սիմվոլիզմով։
2025-ին՝ Նիկոլի թվին ԱԱԾ մեկուսարանում են նստած Բագրատ արք Գալուստանյանը եւ Միքայել արք Աջապահյանը։
1937-ին՝ Ստալինի թվինին ՆԿՎԴ նկուղներում էին ու հետո գնդակահարվեցին Արտակ արք. Սմբատյանցը եւ Բագրատ արք. Վարդազարյանը։ Ի դեպ, վերջինիս անունով էլ ընծայվել է մեր սիրելի պայքարող Սրբազանը։
Կա միայն մեկ տարբերություն.
1937ին դատում էր ՆԿՎԴ տրոյկան, հիմա մեկ մարդ՝ մասիս մելքոնյան...»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին