«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն «Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել «Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը» Գիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրա Մշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքը Գիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանը Գինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պայքարելը նշանակում է Եկեղեցու գլուխը կտրել․ Տեր Արամ

Բլոգոսֆերա

«Եկեղեցին մի մարմին է՝ Քրիստոսի մարմինը, ուստի հակառակվել Եկեղեցուն նշանակում է՝ հակառակվել Քրիստոսին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Արամ քահանա Բաղումյանը։

«Եկեղեցին Աստծո կողմից հիմնադրված կենդանի մարմին է, ոչ միայն մի կառույց կամ ժողով։ Այն Քրիստոսի մարմինն է, և Նրա անդամները կապված են միմյանց հետ սիրով, հնազանդությամբ և պատասխանատվությամբ։ Այս միասնության պառակտումը՝ այն էլ «քաղաքական» պատճառներով, խորապես հակասում է Սուրբ Գրքի ուսուցմանը և Տիրոջ կամքին։

Ժամանակ առ ժամանակ հայտնվում են մարդիկ, որոնք փորձում են առանձնացնել իրենց «սրբությունը» Եկեղեցուց՝ հայտարարելով. «Ես Եկեղեցու դեմ չեմ, բայց ես ընդդիմանում եմ Ամենայն Հայոց Հայրապետին»։ Սա ոչ միայն հոգևորապես կույր, այլ նաև վտանգավոր և հերետիկոսական մտածողություն է։

Քրիստոս երբեք չհաստատեց անհատական հավատ՝ անջատ Եկեղեցուց։ Նա հիմնեց Եկեղեցի՝ Իր մարմինը, և այդ մարմնի մեջ դրեց գլուխ, սրբեր, առաջնորդներ և կարգ։

«Ամեն ինչ հնազանդեցրեց նրա ոտքերի տակ և նրան, որ ամեն ինչից վեր է, կարգեց գլուխ եկեղեցու, որ նրա մարմինն է, լրումը նրա, որ իրենով է լցնում ամեն ինչ ամեն ինչում»(Եփեսացիս 1:22–23)։

Եթե Եկեղեցին մարմին է, ապա այն ունի գլուխ։ Իսկ եթե մերժում ես գլուխը, ի՞նչ ես անում մնացած մարմնին՝ պառակտում ես այն։ Մեկ ձեռքը երբեք չի կարող ասել մյուսին՝ «ես քեզ պետք չունեմ»։ Այդպես նաև հավատացյալը չի կարող ասել Եկեղեցու սահմանված առաջնորդին՝ «դու ինձ պետք չես», և համարել, թե մնում է նույն մարմնի մաս։

Քրիստոս հաստատեց կարգ ու պատշաճություն Իր Եկեղեցում. « Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ » (Եբրայեցիս 13:17)։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եկեղեցու Սուրբ Ավանդության համաձայն՝ ժողովրդի համար քահանայապետի աստիճան ունի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հոգով օծյալ հոգևոր առաջնորդն է՝ Սուրբ ավանդությամբ և Եկեղեցու կանոններով հաստատված։

Նրա դեմ գործելը, նշանակում է գործել այն կարգի դեմ, որը հաստատել է Աստված։ Եվ ով ձեռք է բարձրացնում Տիրոջ Օծյալի վրա, ձեռք է բարձրացնում հենց Աստծո սահմանած կարգի վրա։

Քրիստոսի հետևորդը, ով իսկապես ապրում է հնազանդության ու սիրո մեջ, չի կարող իր սրտում պահել ատելություն և ոտնձգություն նրա հանդեպ, ում վրա Աստված դրել է ժողովրդի հոգևոր խնամակալության ձեռքը։

Եկեղեցին ոչ թե քաղաքական կազմակերպություն է, որին ընդդիմանում են հրապարակներում կամ սոցիալական ցանցերում, այլ Քրիստոսի կենդանի մարմինն է։ Երբ դու պայքարում ես այդ մարմնի դեմ՝ դու այլևս այդ մարմնի մեջ չես։ Սուրբ Հոգին խոսում է միության մեջ, ոչ թե ամբոխի գոռոցի ու պառակտության մեջ։
«Արդ, եթե մի թագավորություն ինքն իր մեջ մասնատվի, այդ թագավորությունը չի կարող կանգուն մնալ։ Եթե մի տուն ինքն իր մեջ բաժանվի, այդ տունը չի կարող կանգուն մնալ։ » (Մարկոս 3:24–25)։ Եկեղեցու պառակտումն ու ներքին հակամարտությունը ոչ միայն վնասում են հավատացյալներին, այլև քայքայում են ողջ հոգևոր տունը։

Քրիստոս աղոթեց, որ մենք լինենք մի՝ ինչպես Նա է Մի Հոր հետ։ «Որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես Դու, Հա՛յր, Իմ մեջ, և Ես՝ Քո մեջ, որպեսզի նրանք էլ Մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ Դու ուղարկեցիր ինձ։ » (Հովհաննես 17:21)։

Եկեղեցում առաջնորդները մեր հոգևոր եղբայրներն են, հոգևոր հայրերն են։ Ընտանիքում երբ եղբայրների միջև տարաձայնություն է լինում, լուծում են սիրով, աղոթքով և ոչ թե հրապարակային մեղադրանքներով։

Քրիստոնյան չի կարող ասել՝ «Ես սիրում եմ Հիսուս Քրիստոսին, բայց մերժում եմ Նրա մարմինը»։ Նմանատիպ ձևով ՝ «Ես Եկեղեցուն սիրում եմ, բայց դեմ եմ նրա առաջնորդին» խոսքերը խորապես հակասում են հավատքի էությանը։ Եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսին մերժելը նշանակում է մերժել նաև նրա՝ Սուրբ Հոգու կողմից օծված կարգը։ Ով պայքարում է Հայրապետի դեմ՝ պատերազմում է ամբողջ Եկեղեցու դեմ, որովհետև նա այլևս այդ նույն մարմնի մաս չէ։
Եկեղեցու դեմ խոսելը՝ նշանակում է դուրս գալ այդ մարմնից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ պայքարելը՝ նշանակում է Եկեղեցու գլուխը կտրել։ Իսկ ով կտրում է մարմնի գլուխը՝ սպանություն է գործում՝ ոչ միայն մարմնի, այլ նաև սեփական հոգու դեմ» ,- գրել է նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին «Հրապարակ»․ Վահե Ղազարյանն աչք է դրել նախարարի աթոռի վրա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Փաստ». Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն«Փաստ». Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը» «Փաստ». Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել «Փաստ». Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը» Ավստրալիան մտահոգված է ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով հրթիռների պակասովՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Գերմանիայի դերը Կիևի վիճահարույց որոշման մեջՖինլանդիայի նախագահը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման գործում իր դերի մասինՊենտագոնը անվանել է այն երկիրը, որը կարող է առաջ անցնել Միացյալ Նահանգներից տեխնոլոգիական մրցավազքումԳիտնականները հայտնաբերել են նռան անսպասելի ազդեցությունը սրտի վրաԵՄ-ում Ռուսաստանի «հիբրիդային սպառնալիքներին» արձագանքելու միջոց են մտածելՄշակվել է արյան անալիզ, որը գնահատում է յուրաքանչյուր օրգանի կենսաբանական տարիքըՊեսկովը անվանել է Եվրոպայի՝ Ուկրաինայի հետ կապված մեծ սխալըԳիտնականները պարզել են, որ սելֆիները և լուսանկարները խանգարում են ուղեղի հիշողությունները պահպանելու ունակությանըԳինեկոլոգը անվանել է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելու լավագույն միջոցները«Այս խաղաղությունը արժեր նրան ինչ կորցրել եմ». Մենչի դստեր նոր էմոցիոնալ գրառումը Թայվանը պլանավորում է 6,6 միլիարդ դոլարով գնել 210 000 անօդաչու թռչող սարքՍովորական համեմունքը ապացուցել է, որ պաշտպանում է հոդերը վնասվելուցԲազմաթիվ հասցեներում երկար ժամանակ գազ չի լինելուՊարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրաՀունգարիան Օրբանի հեռանալուց հետո Ռուսաստանին անվանել է «սպառնալիք»Գաստրոէնտերոլոգը նշել է մշտական փքվածության պատճառներըՀայտնաբերվել են արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնող արտադրանքներՆեպալում ջրհեղեղի հետևանքով՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ են անհետ կորելԱՄՆ-ն կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը Ստոմատոլոգը նշել է վատ հոտի դեմ պայքարի վտանգավոր ժողովրդական միջոցներՈստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ (տեսանյութ) Բժիշկները տղամարդու միզապարկից հեռացրել են ռեկորդային մեծ չափի քար Լեհաստանում բոլոր գոտեմարտերում հաղթել և ոսկե մեդալի է արժանացել 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել Ուկրաինային պատրաստվել դաժան ձմռանըՀայտնի է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ուկրաինական հարվածներից վնասված Wildberries-ի օբյեկտներ Կողմերը առաջիկա օրերին կհայտարարեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին․ ԶԼՄՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության խնդիրների համար մեղադրել է Ռուսաստանին և Միացյալ ՆահանգներինԲազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում Այս նշանները օգոստոսի 26-ից հետո անսպասելի նորություններ կստանան. նրանցից երեքի կյանքը 180°-ով կշրջվի Իրանի ԱԳՆ-ն հերքել է Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը ականազերծելու վերաբերյալ պնդումներըԵրևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈրքան ժամանակ կարող է Ուկրաինան գոյատևել՝ առանց Արևմուտքի օգնության․ ՌԴ ԱԳՆՄանդատ են տվել իրեն, որ Տիգրանաշենը հանձնի՞․ մարդկանց փողոց է հանում, որ ոչնչացնի վերջնականապես (տեսանյութ) Ողբերգական դեպք Սևանում․ ջրասուզակը լճից դուրս է բերել տղամարդու մարմին, պարանոցին կապված քար է եղել Ֆինլանդիայի նախագահ Ստուբը հայտարարել է՝ պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցող դառնալՓաշինյանի հիստերիան հեռահար նպատակներ ունի, երկրորդ նախագահով չի սահմանափակվելու․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ) Զավեշտալի է,երբ Արցախ հանձնողներին համոզում են «չդավաճանել» ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ -ին. Շարմազանով Խոշոր հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայում ԱՄՆ-ն հարյուրավոր միլիոններ կծախսի ռազմավարական ռմբակոծիչների արդիականացման վրաՏանզանիայի փոխնախագահը հրաժարական է տվել
Ամենադիտված