ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորության մասին արդեն իսկ քննարկում էր գնում․ թքելը ամրապնդեց համոզմունքը․ Արայիկ Հարությունյան
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Ցանկացած երկրում, որտեղ կրիտիկական ենթակառուցվածքի սեփականատերն ասի՝ ես ԹՔԱԾ ունեմ այդ ենթակառուցվածքի վրա, երկրի ղեկավարությունը ցտեսություն կասի այդ սեփականատիրոջը: Եթե չանի նման քայլ, կդատեն այդ իշխանությանը:
Հիմա, Կտրիճ Ներսիսյանի զինակից Սամվել Կարապետյանն առանց այն էլ տխուր վիճակում գտնվող ՀԷՑ-ի վերաբերյալ ասել է՝ թքած ունեմ դրա վրա: Իշխանությունն էլ՝ պրոբլեմ չկա, հաջողություն, եղբայր իմ «պատվական»: Մանավանդ, որ ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման հնարավորության մասին արդեն իսկ քննարկում էր գնում: Թքելը ամրապնդեց համոզմունքը:
Այսքանը, պարզ ու շիտակ»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան