Թրամփը ոչ կոմպետենտ է Ուկրաինայի հակամարտության հարցում․ տնտեսագետ
ԱՄՆ
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, անհրաժեշտ գիտելիքների և համապատասխան թիմի բացակայության պատճառով, չի կարող կառուցել հստակ ռազմավարություն արտաքին քաղաքականության ոլորտում, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության հարցում։ Այս մասին հայտարարել է ամերիկացի տնտեսագետ և Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով՝ Թրամփը «չունի ո՛չ անհրաժեշտ գիտելիքներ, ո՛չ պատշաճ կենտրոնացում, ո՛չ էլ պրոֆեսիոնալ թիմ։ Այս առումով՝ ԱՄՆ նախագահը հաճախ գործում է իմպրովիզացված, և այս մոտեցումը միշտ չէ, որ հաջող է։
Բացի այդ, Սաքսի խոսքով, Դոնալդ Թրամփը չի ձգտում հասկանալ Ուկրաինայում հակամարտության հիմքում ընկած պատճառները՝ ձեռնարկելով իրավիճակային միջոցառումներ։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ