Եվրախորհրդարանը մերժել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեն
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանը մերժել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեն։ Այս մասին են վկայում քվեարկության արդյունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ֆոն դեր Լեյենի նկատմամբ անվստահության քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 14:00-ին)։
Մայիսի 14-ին Եվրոպական դատարանը Եվրահանձնաժողովի ղեկավարին մեղավոր է ճանաչել 2021-2023 թվականներին կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար։
Դատարանը նաև պարտավորեցրել է քաղաքական գործչին բացահայտել իր SMS նամակագրությունը Pfizer դեղագործական ընկերության տնօրեն Ալբերտ Բուրլայի հետ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման ամենամեծ գործարքի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին