Դիպուկահարը պատմում է՝ ինչպես են որսում «Բաբա Յագա» դրոնները
Քաղաքական
Ռուսաստանի Զինված ուժերի «Կենտրոն» զորախմբի կազմում գործող 30-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հատուկ վաշտի զինծառայողները վերջին երեք ամսում խոցել են ավելի քան 70 ուկրաինական «Բաբա Յագա» տիպի անօդաչու թռչող սարք։ Այդ մասին «Կրասնայա զվեզդա» թերթին հայտնել է դիպուկահարներից մեկը՝ «Զայաց» կոչմամբ։
Նրա խոսքով՝ ամենաերկար գործողությունը տևել է երեք շաբաթ։ «Երբեմն մեկ օրով ենք դուրս գալիս, երբեմն՝ մի քանի շաբաթով։ Ամեն ինչ կախված է առաջադրանքից։ Ամենաերկար հետախուզական գործողությունն ընթացել է շուրջ երեք շաբաթ», — նշել է զինծառայողը։
Նա նաև ընդգծել է, որ հակառակորդը պարբերաբար փոխում է անօդաչուների թռիչքային ուղղությունները, և ռուսական ստորաբաժանումները ստիպված են հարմարվել այդ փոփոխություններին։ «Պարբերաբար տեղաշարժվում ենք նրանց հայտնաբերելու համար», — ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)