ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով
Սպորտ
Հուլիսի 10-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը նահանջել է երեք հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 105-րդ տեղը, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Արգենտինան պահպանել է իր առաջատարությունը։ Երկրորդ տեղում է Իսպանիան, իսկ երրորդում՝ Ֆրանսիայի հավաքականը։
Առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Արգենտինա - 1885.36
2. Իսպանիա - 1867.09
3. Ֆրանսիա - 1862.03
4. Անգլիա - 1813.32
5. Բրազիլիա - 1777.69
6. Պորտուգալիա - 1770.53
7. Նիդեռլանդներ - 1758.18
8. Բելգիա - 1736.38
9. Գերմանիա - 1716.98
10. Խորվաթիա - 1707.51
38. Հունգարիա - 1500.74
60. Իռլանդիա - 1412.76
105. Հայաստան - 1204.78


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին