Ուկրաինայի ՀՕՊ համակարգում ֆիքսվել է տարօրինակ դեպք
Քաղաքական
Telegram-ի «Изнанка» ալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ նկատվում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի ուշացած արձագանքը ռուսական «Գերան» անօդաչուի հարձակմանը։
Տեսանյութում, ըստ աղբյուրի, պարզ լսվում է՝ ինչպես է դրոնը հարվածում թիրախին, և միայն դրանից հետո՝ մի քանի վայրկյան անց, սկսվում են ՀՕՊ կրակահերթերը։
Նշվում է, որ դեպքը կասկածներ է առաջացրել ՀՕՊ համակարգերի արձագանքման արդյունավետության վերաբերյալ։ Ավելի վաղ նույն ալիքը հրապարակել էր «Իսկանդեր» հրթիռի հարվածի տեսանյութ՝ Ուկրաինայի ծովային հետևակայինների ժամանակավոր տեղակայման վայրի ուղղությամբ՝ Բարատովկա բնակավայրի մոտ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին