Հարվածի հետևանքով Շեբեկինոյում զոհվել է «Ազովի» մարտիկի հայրը
Քաղաքական
Հուլիսի 10-ին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում մահացու վիրավորում է ստացել «Ազով» գումարտակի (ՌԴ-ում արգելված կազմակերպություն) մարտիկ Իվան Նիկիֆորովի հայրը։ Այդ մասին հայտնել է Baza պորտալը։
Ըստ աղբյուրի՝ զոհվածը Ռուսաստանի քաղաքացի Վ. Նիկիֆորովն էր, որը երկար տարիներ ապրել և աշխատել էր Շեբեկինոյում։ Նա հայտնվել է հրետանային հարվածի գոտում և հոսպիտալացվել է, սակայն ստացած վնասվածքները անհամատեղելի են եղել կյանքի հետ։
Տեղեկությունը հաստատել է նաև Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը՝ չհրապարակելով զոհի անունը։ Նա իր ցավակցություններն է հայտնել զոհվածի ընտանիքին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)