Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի համար մշակել «Մարշալի պլանի» նման ծրագիր
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վատիկանում անցկացվող վերականգնման համաժողովի ընթացքում հայտարարել է, որ երկրի վերականգնման համար անհրաժեշտ է համապարփակ և համակարգված մոտեցում՝ նման Մարշալի պլանին։
«Մեզ պետք է ծրագիր՝ Մարշալի պլանի ոճով, և մենք պետք է այն մշակենք համատեղ», — ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերակառուցումը կարող է դառնալ ամբողջ Եվրոպայի արդիականացման շարժիչ ուժ։
Նա առաջարկել է գործընթացում ներգրավել նաև սառեցված ռուսական ակտիվները։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ Եվրոպան չի դադարեցնելու իր աջակցությունը Ուկրաինային, հայտնում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)