Փորձագետը բացահայտել է դավաճանության իրական շարժառիթը
Հասարակություն
Հայտնի հոգեթերապևտ Էսթեր Պերելը կարծում է, որ դավաճանությունների գլխավոր պատճառը երկարատև հարաբերություններում առաջացող հուզական և սեռական հեռավորությունն է։ Այս մասին նա պատմել է The Telegraph-ին տված հարցազրույցում։
Նրա գնահատմամբ՝ կրքի աստիճանական մարումը բնական է, բայց երբ զույգերն սկսում են զգալ մենակություն, դա կարող է տանել կողմնակի կապերի։ Պերելը նշում է, որ մարդիկ դավաճանում են ոչ թե հետաքրքրություն փնտրելու, այլ մոռացված հույզերը վերապրելու համար։
Նա խորհուրդ է տալիս վերակենդանացնել հարաբերությունները՝ զուգընկերոջը նայելով նոր տեսանկյունից, ստեղծելով նոր շփման ձևեր և վստահության միջավայր։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)