Թրամփը կարող է օգտագործել նախագահական լիազորությունները Ուկրաինային օգնություն տրամադրելու համար․ Reuters
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է օգտագործել իր նախագահական լիազորությունները՝ իր երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ ԱՄՆ պահուստներից Ուկրաինային 300 միլիոն դոլար ռազմական օգնություն հատկացնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ այս քայլը վկայում է Ուկրաինայի պաշտպանության հարցում Թրամփի նոր հետաքրքրության մասին։
Ռազմական օգնության նոր փաթեթը կարող է ներառել Patriot պաշտպանական հրթիռներ և միջին հեռահարության հարձակողական հրթիռներ, սակայն դեռևս որոշում չի կայացվել, թե կոնկրետ ինչ կներառվի օգնության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ