ՌԴ հարվածը վնասել է Օդեսայի զինվորական կոմիսարիատը. տեսանյութը հրապարակվել է
Քաղաքական
Համացանցում տարածվել են կադրեր, որտեղ երևում է Ռուսաստանի զինված ուժերի հարվածը Օդեսայում գտնվող Ուկրաինայի համալրման տարածքային կենտրոնին (ՏՑԿ, տեղական զինկոմիսարիատի համարժեք)։ Տեսանյութում ֆիքսվում է հրթիռի անկումը, որին հաջորդում է հզոր պայթյուն և սև ծխի բարձր սյուն։
Telegram-յան մի քանի ալիքների տվյալներով՝ հարվածը հասցվել է «Ստալկանատ» գործարանի տարածքում գտնվող ՏՑԿ-ի ենթահողային կառույցներին։ Ըստ հաղորդագրությունների՝ կառույցը լիովին ավերվել է, տարածքը ծածկված է բետոնե փլատակներով։
Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչ Վիտալի Սարանցևը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նպատակն է խափանել երկրի ներսում ընթացող զորահավաքի գործընթացը՝ թիրախավորելով ՏՑԿ-ները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)