Ուկրաինայում հայտարարում են՝ փաստացի վարչապետը լինելու է Զելենսկու շտաբի ղեկավարը
Քաղաքական
Ուկրաինայի պատգամավոր Մարյանա Բեզուգլայան հայտարարել է, որ եթե Յուլիա Սվիրիդենկոն դառնա երկրի նոր վարչապետը, ապա իրական իշխանությունը կպահպանի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նրա խոսքով՝ Երմակն արդեն ղեկավարում է գործադիր ճյուղը «առանց պաշտոնական նշանակման»։
Բեզուգլայան Telegram-ում գրել է, որ Երմակը պարզապես «չհամարձակվեց պաշտոնապես ստանձնել վարչապետի պաշտոնը և թաքնվեց կնոջ հետևում»։ Նա հավելել է, որ Երմակի պաշտոնական նշանակումը միայն ինստիտուցիոնալ կկարգավորեր այսօրվա իրականությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես առաջարկել է փոխվարչապետ Սվիրիդենկոյին դառնալ կառավարության նոր ղեկավար՝ նշելով, որ այս քայլով սկսվում է իշխանության համակարգային փոփոխություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)