Ի՞նչ անել անպատասխանատու վարձակալներից պաշտպանվելու համար․ փաստաբանի խորհուրդները
Ռուսաստան
Ռուսաստանում վարձատու բնակարանատերերը հաճախ են բախվում անբարեխիղճ վարձակալների հետ՝ վճարումների ուշացումներ, չնախազգուշացված հեռացում կամ վնասված գույք։ Փաստաբան Պոլինա Գուսյատնիկովան LIFE-ի հետ զրույցում նշել է, որ այս ռիսկերը կարելի է նվազեցնել ճիշտ կազմված պայմանագրի միջոցով, գրում է Лента.ру--ն։
Փաստաբանը խորհուրդ է տալիս պայմանագրում հստակ նշել վճարման վերջնաժամկետը, ինչպես նաև այն ժամկետը, որի ընթացքում վարձակալը պարտավոր է դուրս գալ բնակարանից՝ չվճարման դեպքում։ Անհրաժեշտ է նաև ամրագրել պայմանագրի միակողմանի խզման իրավունքը՝ վճարման խախտման հիմքով։
Եթե անգամ հնարավոր չէ արագ դատական կարգով վարձակալին հեռացնել, վնասները կարելի է փոխհատուցել դատարանի միջոցով, սակայն միայն այն դեպքում, երբ գումարը զգալի է։ Նաև կարևոր է սահմանափակել վարձակալին՝ երրորդ անձանց բնակարանն առանց թույլտվության հանձնելու հնարավորությունից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան