Իսրայելի նախկին վարչապետը զգուշացնում է՝ Գազայում կառուցվելիք «մարդասիրական քաղաքը» հիշեցնում է համակենտրոնացման ճամբար
Քաղաքական
Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը խիստ քննադատել է Գազայի համար նախատեսվող «մարդասիրական քաղաքի» ծրագիրը՝ այն անվանելով «համակենտրոնացման ճամբար»։ Նրա խոսքով՝ եթե պաղեստինցիներին ուժով տեղափոխեն այդ գոտի և արգելեն դուրս գալ, ապա դա կարելի է որակել որպես էթնիկ զտման մաս։
Ծրագիրը ներկայացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ով հայտարարել է, որ քաղաքը կկառուցվի Ռաֆահի ավերակների վրա և կընդունի ամբողջ Գազայի բնակչությանը՝ առանց վերադարձի իրավունքի։ Կացն ընդգծել է նաև պաղեստինցիների արտագաղթի գործընթաց սկսելու մտադրությունը։
Իսրայելում նման համեմատությունները համակենտրոնացման ճամբարների հետ գրեթե անթույլատրելի են, սակայն Օլմերտը շեշտել է, որ սա «անխուսափելի եզրակացություն է»։ Իրավապաշտպանները ևս զգուշացրել են, որ այսպիսի հարկադրանքն ու բնակչության զանգվածային տեղափոխումը կարող են համարվել պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, գրում է CNN-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)