Փաշինյանը Փարիզում կհանդիպի Մակրոնի հետ՝ Ելիսեյան պալատում
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա՝ հանդիպելու նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը՝ հանդիպումը նախատեսված է այսօր՝ Ելիսեյան պալատում։
Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել Բրյուսելից, որտեղ գտնվում էր աշխատանքային այցով։ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկվելու են հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցեր։
Սա վերջին ամիսների ընթացքում Փաշինյան-Մակրոն հանդիպումների հերթական փուլն է, ինչը վկայում է Ֆրանսիայի աճող քաղաքական ներգրավվածության մասին Հարավային Կովկասում, գրուն է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)