Բելառուսում ընդդիմադիրները փող են առաջարկում Տիխանովսկուն՝ կնոջ դեմ փաստերի դիմաց
Քաղաքական
Բելառուսի նախկին նախագահական թեկնածու և բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ընդդիմադիր գործիչները խոստացել են ֆինանսավորում տրամադրել՝ պայմանով, որ նա բացահայտի կոմպրոմատներ իր կնոջ՝ Սվետլանա Տիխանովսկայայի թիմի և ֆինանսների վերաբերյալ։ Այդ առաջարկով հանդես են եկել ընդդիմադիրներ Վյաչեսլավ Եպիշկոն և Ռուսլան Խազինը, որոնք հրապարակել են տեսանյութ Telegram-ով։
Նրանք քննադատել են Տիխանովսկայայի գրասենյակի անարդյունավետ աշխատանքը և պահանջել են հաշվետվություն 170 մլն եվրո ֆինանսավորման մասին, որը տարիների ընթացքում ստացել է նրա թիմը։ Միևնույն ժամանակ, Տիխանովսկին դիմել էր ընդդիմությանը՝ խնդրելով 200 հազար եվրո՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ պայքարի համար, սակայն ստացել էր ընդամենը 1000 եվրո և հիասթափված արձագանքել էր։
Տիխանովսկին ավելի վաղ հրաժարվել էր քաղաքական առաջնորդի հավակնություններից ազատությունից հետո։ Իսկ Սվետլանա Տիխանովսկայան այս աղմկահարույց միջադեպին առայժմ հրապարակային կերպով չի արձագանքել։


















































Ամենադիտված
Երևանում շուրջ 20 անձ դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ