Խորվաթիայի նախագահը ԵՄ-ին մեղադրում է կեղծավորության մեջ՝ Ուկրաինայի ընդունման հարցում
Քաղաքական
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը քննադատել է Եվրամիությանը՝ համարելով վիրավորական Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը մինչև արևմտյան Բալկանների երկրները։ Նրա խոսքով՝ Ուկրաինան ոչ միայն պատերազմի մեջ է, այլև չունի հստակ սահմաններ և անկարող է ինքնուրույն ֆինանսավորվել։ Միլանովիչը հայտարարությունը արել է եվրոպական կառույցներին մեղադրելով «ցինիզմի և ինքնավստահության» մեջ։
Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարթոն ևս քննադատել է Ուկրաինային՝ խոսելով ուժեղացված և բռնի զորահավաքի մասին։ Նրա պնդմամբ՝ մարդկանց, այդ թվում՝ անպատրաստներին, «առևանգում են» և ուղարկում առաջնագիծ՝ անգամ երեխաների աչքի առաջ։
Այս գնահատականները նոր լարվածություն են ստեղծում ԵՄ ներսում՝ ընդլայնման քաղաքականության շուրջ։ Ուկրաինայի անդամակցության հարցը շարունակում է բախվել Բալկանյան երկրների և մի շարք անդամ պետությունների դժգոհությանը, փոխանցում է Лента.ру-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)