Երևանում կմեկնարկի ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական 12-րդ համահայկական բանակումը
Հասարակություն
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեղեկացնում է․
«Վաղը Երևանում կմեկնարկի ՀՅԴ Երիտասարդական և ուսանողական 12-րդ համահայկական բանակումը։ Բանակմանը մասնակցելու են աշխարհի 16 երկրներում գործող 22 երիտասարդական եւ ուսանողական միություններից շուրջ 400 երիտասարդներ։ Այս բանակումը կազմակերպվում է 14 տարվա դադարից հետո։
Բանակման պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 15-ին, ժամը 14:00-ին, Օղակաձև այգում գտնվող Նեմեսիսի ասպետներին նվիրված հուշարձանի մոտ։ Այնուհետև բանակման մասնակիցները, ՀՅԴ Բյուրոյի, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ընկերների, ՀՀ Աժ պատգամավորների մասնակցությամբ երթով կշարժվեն Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ, որտեղ տեղի կունենա ծաղկեդրման արարողություն։
Բոլորը ցանկացողները կարող են մասնակցել միջոցառմանը»։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)