Ծառուկյանի հիմնական հաղթաթուղթը «չախվեց»
Գլխավոր Լուրեր
ՀՀ լրատվամիջոցները հաղորդում են տարածել այն մասին, որ երկամսյա կալանք են կիրառել Գագիկ Ծառուկյանի ամենահավատարիմ զինակից և Ծառուկյանի «ուժային բլոկի» առանցքային անդամ Աշոտ Ավետիսյանի /Բանգլադեշի Համիկ մականվամբ/ նկատմամբ: Այս լուրն ինքնին ուշագրավ է նրանով, որ Համիկի երկամսյա կալանքը համընկնում է Հայաստանում անցկացվելիք պառլամենտական ընտրարշավի հետ, այսինքն Ծառուկյանն այդ ընտրարշավին զրկվում է իր ուժային բլոկից: Քանի որ Ծառուկյանի պատկերը հասարակության մեջ ձևավորվել է որպես «ուժեղ տղաների թիմ ունեցող» և «բարեգործ», նրա հիմնական ՊՌ խաղաքարտը «չախվում է» ու մնում է միայն «բարեգործի» կերպարը:
Ըստ ՀՀԿ որոշ շրջանակների, մինչև պառլամենտական ընտրությունները «բարեգործությունը» հեռուստատեսությամբ քարոզելը նույնպես կդառնա ծաղրանքի ենթակա գործողություն ու Ծառուկյանը կզրկվի նաև իր երկրորդ խաղաքարտից, կամ էլ իր ունեցած հաղթաթղթերը կուղղվեն հենց իր դեմ:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին