Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր 

Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից․ Օսկանյան

Բլոգոսֆերա

Հայաստանը այլևս չի կարելի համարել կենսունակ ժողովրդավարություն։ Թեև Երևանի կենտրոնում կյանքը շարունակվում է իր ուրախ հնչերով, սրճարաններն ու գիշերային ակումբները լի են, իրական պատկերը շատ ավելի մռայլ է։ Հայաստանը անցել է այն գիծը, որն առանձնացնում է ժողովրդավարությունը ավտորիտարիզմից, գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Այս պահին Հայաստանում կա մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալ։ Նրանց թվում են երկու արքեպիսկոպոսներ, ռուսահայ բարերար և ներդրող Սամվել Կարապետյանը, գործող պատգամավորներ, ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ։ Նրանց «հանցանքը» մեկն է՝ համարձակվել են դեմ արտահայտվել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը։

Այս հալածանքները պատահական չեն։ Դրանք համակարգված են, նպատակաուղղված և օր օրի ավելանում են՝ հատկապես երբ Փաշինյանը շարունակում է իր զիջողական քաղաքականությունը, և մոտենում են Հայաստանի հերթական ընտրությունները։ Քննչական մարմինները և դատարանները դարձել են քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին վախեցնելու, հետապնդելու և մեկուսացնելու համար։ Նախաքննական կալանքը կիրառվում է որպես պատիժ՝ ոչ թե արդարադատությանը խոչընդոտելու ռիսկի կանխման միջոց։

Խոսքը սովորական քաղաքական մրցակցության մասին չէ։ Մենք ականատես ենք լինում այն գործընթացին, երբ մեկ առ մեկ քայքայվում են ժողովրդավարական կառույցները։ Անկախ դատական համակարգը՝ յուրացված, մամուլը՝ աղավաղված, քաղաքացիական հասարակությունը՝ թուլացած ու վախեցած։ «Ժողովրդավարական Հայաստանի» մասին միֆերը այլևս չեն դիմանում իրողություններին ու փաստերին։

Վերջերս լսեցի քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի դատարանում արտահայտած միտքը, որ մենք ձախողեցինք՝ չստեղծելով ինստիտուցիոնալ հենակետ քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրացման, ներկայացման ու պաշտպանության համար։ Ճշմարիտ է։ Մենք բավարար չափով չենք բարձրաձայնել, չենք գործել՝ ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական իմաստով։

Ժամանակն է իրոք ստեղծել մի մարմին՝ կազմված իրավապաշտպաններից, միջազգային փաստաբաններից, նախկին դիվանագետներից, ճանաչված քաղաքական և հասարակական գործիչներից։ Այս մարմինը պետք է համակարգված աշխատի՝ միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու այս վտանգավոր շրջադարձի վրա։ Այն պետք է համագործակցի Amnesty International-ի, Human Rights Watch-ի, ՄԱԿ-ի համապատասխան կառույցների և դեսպանատների հետ՝ ներկայացնելով փաստաթղթեր, պատրաստելով զեկույցներ, կազմակերպելով լսումներ, դիմելով միջազգային դատարաններ։

Այս մարմինը պետք է դառնա այն ձայնը, որը կհնչի այն բանտարկյալների փոխարեն, ովքեր լռեցվել են։ Պետք է աջակցել նաև նրանց ընտանիքներին, ցույց տալ ամբողջ աշխարհին՝ թե ինչպես է դատաիրավական համակարգը օգտագործվում ոչ թե արդարադատության, այլ ռեժիմի պահպանման համար։ Այն պետք է նաեւ ճնշում գործադրի դեսպանությունների եւ միջազգային գործընկերների վրա՝ որպեսզի նրանք չխաբվեն Երևանի կենտրոնում տիրող ժողովրդավարական նորմալության կեղծ պատրանքով, այլ ազնվորեն գնահատեն դրա հետեւում թաքնված ավտորիտարիզմը։

Եթե նման մարմին ստեղծվի, պատրաստ եմ իմ համեստ ներդրումը բերել՝ ժամանակով, կապերով և քարոզչությամբ։ Քաղաքական բանտարկյալներն արժանի են ոչ միայն մտահոգություն արտահայտող հայտարարությունների, այլ նաև ռազմավարական և գործուն պայքարի։

Լռությունն այսօր նշանակում է հաշտություն անարդարության հետ։ Եթե լռենք, մենք ոչ միայն թողնում ենք տասնյակ անմեղ մարդկանց անազատության մեջ, այլ նաև դավաճանում ենք մեր ժողովրդի ժողովրդավարական երազանքին»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
Ամենադիտված