Որդուս մարմինը դու թողեցիր անարգ վիճակում, հիմա լռի՛ր, խոնարհվիր ու պատրաստվիր պատասխան տալու. զոհվածի մայր
Բլոգոսֆերա
Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր կա մի նախարար՝ Անահիտ Ավանեսյան, որը մեր տղաների մարմինները անարգեց՝ պարկերով շպրտելով մորգի հատակին՝ ոչ սանիտարական, ոչ սառնարանային պայմաններում։
Շատ հերոսածին մայրեր լռեցին, բավարարվեցին մի «ներողություն»-ով, կարծելով, թե դա կփոխի իրավիճակը։ Բայց ներողությունը առանց պատասխանատվության չի սպիացնում մեր ցավը։
Դու հիմա համարձակվում ես դատական հայցերով հարվածել Բագրատ Սրբազանին՝ նրան, ով անսասան կանգնած է մեր ազգային ոգու, մեր հայի գենի ու արդարության համար պայքարում։
Որդուս մարմինը դու թողեցիր անարգ վիճակում, հիմա լռի՛ր, խոնարհվիր ու պատրաստվիր պատասխան տալու՝ թե այս կյանքում, թե Աստծո առաջ։
Դու պատասխանատու ես մեր որդիների ցավի և անարգության համար։
ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
ԵՍ ՉԵՄ ԼՌԵԼ ՈՒ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԲԱՎԱՐԱՐՎԵԼ ՔՈ ՆԵՐԵՂՈՒԹՅՈՒՆՈՎ
ԴՈՒ ՊԻՏԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՍ


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան