Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր 

1700-ամյա այս սուրբ կառույցի առաքելությունն ու զորությունը թերևս վախ են ներշնչել զանազան ուժերի. Տեր Արծրուն քահանա

Բլոգոսֆերա

Տեր Արծրուն քահանա Միքայելյանը գրում է.

«Մեր ժողովրդի պատմական ուղին եղել է քարքարոտ, հաճախ նաև՝ արյունոտ. կայսրությունների ճնշումներ, Ցեղասպանության սարսափներ ու պատերազմներ՝ աղետալի հետևանքներով… Փորձություններ, որոնց միջով անցնելիս հայի ակնկալող հայացքը մշտապես հառած է մնացել Լուսավորչի դարավոր կանթեղին՝ Սուրբ Եկեղեցուն։

Եկեղեցի, որն արդեն 1700-ից ավելի տարիներ հավատքի, հույսի ու սիրո ավիշ է ներարկում մեր ազգային միասնականության զգայարաններին։ Այսօր մեր երկիրը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի և միայն ներազգային համերաշխության պայմաններում է հնարավոր դիմագրավել այդ ամենին։ Երբ ներքին համերաշխությունը օրհասական հրամայական է, մեծ «ճոխություն» ենք մեզ թույլ տալիս, երբ ատելության թիրախ ենք դարձնում սիրո Վարդապետի՝ Քրիստոսի եկեղեցին, որը ջատագովն ու պաշտպանն է միասնականության ու սիրո։

Եկեղեցու թիրախավորման փաստը ողջամիտ մարդկանց տարակուսանքն է առաջացնում՝ ինչո՞ւ են դա անում, ի՞նչ հեռահար նպատակով։

Հայ մարդը, որտեղ էլ նա ապրելիս լինի, կնքվում է Սուրբ Էջմիածնում եփված մյուռոնով, և եկեղեցի մտնելով՝ նույն «Հայր մերն» է ասում, ծնկում է նույն Սուրբ Խորանի առջև, լսում է նույն շարականը, աչքերն ուղղում է նույն ծաղկյալ խաչին։ Սա հոգևոր ինքնության կենդանի վկայություն է, որը չի կարող պատկանել որևէ վարչակարգի, կուսակցության կամ հոսանքի։ Այն պատկանում է մեզ՝ բոլորիս։

Եկեղեցին վեր է ժամանակից, անձերից ու մարդկային հաշվենկատությունից։ Եկեղեցին իր դռները բաց է պահում յուրաքանչյուրի առաջ և պատրաստ է քաջ հովվի պես գնալ մոլորվածին որոնելու և գտնելու, գթասիրտ հոր պես՝ վերադարձող որդուն հեռվից գրկաբաց դիմավորելու։

1700-ամյա այս սուրբ կառույցի առաքելությունն ու զորությունը թերևս վախ են ներշնչել զանազան ուժերի, որոնք տարբեր ժամանակներում թիրախավորել են Եկեղեցին։

Եվ այսօր, երբ մեր ազգային կյանքում խորացել է անորոշությունն ու պառակտման վտանգը, մենք իրավունք չունենք միմյանց խեթ աչքով նայելու, իրարից խորթանալու, քանզի «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ» (Մատթեոս 12։25)։

Պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում լինել մեկ մարմնի՝ Եկեղեցու անդամներ, նույն Ավազանից ծնված հայորդիներ։ Պիտի գիտակցենք, որ երբ «մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12։26)։ Եվ մենք այսօր, որպես այդ Մարմնի կենդանի անդամներ, կոչված ենք ամուր կառչելու մեր հոգևոր արմատից՝ Սուրբ Եկեղեցուց՝ հեռացնելու մեր կյանքից ատելության խոսքը, բամբասանքը, զազրախոսությունը՝ փոխարենը շատացնելով սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ, քանի որ մեր «Աստված ոչ թե խռովության Աստված է, այլ խաղաղության» (Ա Կորնթ. 14։33)։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով
Ամենադիտված