Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ․ քաղաքագետ
Բլոգոսֆերա
Մեզ բաժին են հասնում կենացներ, Բաքվին՝ կոնկրետ դիվիդենտներ, գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Վաշինգտոնում ստորագրվել է համագործակցության հուշագիր ադրբեջանական SOCAR-ի և ամերիկյան նավթային հսկա ExxonMobil-ի միջև։ Սա սովորական էներգետիկ գործարք չէ․ սա քաղաքական ուղերձ է։
ԱՄՆ-ն ամրապնդում է իր դիրքերը Հարավային Կովկասում՝ Բաքվին վերածելով ռազմավարական գործընկերոջ՝ Կասպից ծովի էներգակիրների տարանցման հարցում։
Ուշագրավ է, որ հուշագիրը ստորագրվում է այն պահին, երբ քննարկվում է նաև Սյունիքով «Թրամփի ճանապարհի» կառուցումը՝ հավանական էներգետիկ տարանցման հեռանկարով։
Հայաստանի համար սա զգուշացնող ազդակ է՝ մեր տարածքը կարող է դառնալ մեծ խաղերի օբյեկտ, եթե մենք ինքներս չձևավորենք սեփական օրակարգ»,– գրել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան