Հորդորում ենք պահպանել քաղաքական չեզոքություն ու վերադառնալ իրավունքի դաշտ․ իրավաբանները՝ ՔԿ–ին
Բլոգոսֆերա
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» պատասխանել է Քննչական կոմիտեի այսօրվա հայտարարությանը։
«Զարմանալի չէ, որ Քննչական կոմիտեն անհանգստացած է իրավապահների թույլ տված հակաիրավական վարքագծի շարունակական բացահայտումներից «հանրային կարծիքի դատարանում»։ Սակայն պաշտպանների օրինական գործունեությունը խոչընդոտելու բացահայտ փորձն անթույլատրելի է։
Հիշեցնենք, որ պաշտպաններին «նախաքննական գաղտնիքով» կաշկանդելու պայմաններում իրավապահներն ու իշխող քաղաքական ուժը, միմյանց գործողությունները փոխլրացնելով, շաբաթներ շարունակ իրականացնում էին հանությանը մոլորեցնելու քարոզչական արշավ՝ չխորշելով մոնտաժված ձայնագրություններով իրականության խեղաթյուրումից։
Հորդորում ենք այսուհետ պահպանել քաղաքական չեզոքությունն ու վերադառնալ իրավունքի դաշտ»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)