Մախսուդյանը նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների դեմ. Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
Այսօր ապօրինի ազատազրկման մեջ գտնվող գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան օրն է:
Ինչպես շատ քաղբանտարկյալներ, Մախսուդյանն էլ, ստիպված է ծննդյան օրը նշել ընտանիքից, հարազատներից հեռու` ճաղերի հետևում:
Մախսուդյանն այն զինվորականներից է, ով հստակ տեսնելով բանակին ու երկրին հասցվող հարվածները, ամեն ինչ մի կողմ դրեց ու դիմադրեց:
Գնդապետ Մախսուդյանն այսօր նստած է, որովհետև իր բողոքի ձայնն է բարձրացրել իշխող ռեժիմի անօրինականությունների և պարտվողական քաղաքականության դեմ, դուրս եկել փողոց ու պայքարել:
Ազատությո՛ւն Միհրան Մախսուդյանին և բոլոր քաղբանտարկյալներին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան