ՔՊ–ական պատգամավորը երախտապարտ է հայ ժողովրդին՝ «իր օրակարգին պաշտպան կանգնելու համար»
Բլոգոսֆերա
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտարարելով, թե Հայաստանի Հանրապետությունը ոտնակոխել է խաղաղության դարաշրջան:
Ըստ նրա՝ «ոտնակոխել է զուսպ, առանց շտապողական ոգևորության, քանի որ խաղաղությունը տասնամյակներ փափագած, խաղաղության համար կյանքեր զոհաբերած, բարեկեցությունից գիտակցաբար հրաժարված, ճգնավորի համբերատարությամբ զինված ժողովրդի ստեղծածն է»:
«Խոսքեր չկան, որ բավարար են լիարժեք նկարագրելու երախտապարտությունը, որին արժանի է մեր ժողովուրդը:
Շնորհակալ եմ բոլոր սերունդներին իրենց ամեն դրած աղյուսի համար այս ճանապարհին, շնորհակալ եմ, որ մեր ժողովուրդը արժանապատվորեն պաշտպան կանգնեց իր օրակարգին, որ երբևէ չընկրկեց ու չխեղդեց պաթոսի մեջ իր նպատակը:
Մեր պարտքն է գնահատել բարեբախտությունը, որ ունենք հնարավորություն փայփայել խաղաղությունը, լցնել կյանքով, բարիքներով ու փոխանցել հաջորդ սերունդներին»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան