Դեսպանի աշխատանքը ձախողելու համար Մակունցին մեդալ են տվել. Լրագրող
Բլոգոսֆերա
Լրագրող Ոսկան Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հայ-ամերիկյան հարաբերությունները տապալելու համար Մակունցը մեդալի է արժանացել
Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ԱՄՆ-ում դեսպանի աշխատանքն ավարտած Լիլիթ Մակունցի հրաժեշտի արարողություն։ Դեսպան Մակունցը Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել է «Գերազանցության մեդալով»՝ «իր չորս տարվա անբասիր ծառայության և ՀՀ և Կանզասի ազգային գվարդիայի միջև երկկողմ անվտանգային համագործակցության մեջ ունեցած նշանակալի ներդրման համար»։
Լիլիթ Մակունցը դիվանագետի կրթություն, դիվանագիտական աշխատանքի փորձ չունի, նա աշխարհի թիվ 1 գերտերությունում ՀՀ դեսպան էր նշանակվել այն բանի շնորհիվ, որ մտերիմ է Նիկոլ Փաշինյանին, նրան անգլերեն է սովորեցրել։ Լիլիթ Մակունցը դեսպան աշխատելու 4 տարիների ընթացքում տապալել է հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ ՀՀ դեսպանատան համագործակցությունը։ Փաստորեն դեսպանի աշխատանքը ձախողելու համար նրան մեդալ են տվել։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru