Էթիկայի հանձնաժողովը և «Կարամելի փորձաքարը»
Գլխավոր Լուրեր
Ինքնին Հարություն Ղարագյոզյանի /Կարամելի Հարութի/ հայհոյանքը դատարանի պահպանության ծառայության աշխատակիցներին, որևէ նորություն չէ մեզ համար, դեռ ավելին, ԲՀԿ-ական Հարութի ունեցած կապիտալը և իշխանական դիրքը Հայաստանում տիրող «բեսպրեդելի» մթնոլորտում նրան հնարավորություն է տալիս հայհոյել ոչ միայն դատարանում ծառայություն իրականացնող դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանին, այլ ցանկացած դատավորի: Սակայն այս աղմուկը հետաքրքիր է նրանով, որ ԲՀԿ-ն գտնվում է այնպիսի վիճակում, որ ցանկացած հայհոյանք կարող է բերել ծանրագույն հետևանքների, լինի դա ՀՀԿ-ին ինչ-որ բան զիջելու կամ էլ սեփական քաղաքական կշիռը զիջելու հաշվին: Մենք կփորձենք գնալ այս հայհոյանքի հետքերով ու մյուս շաբաթ պատկան մարմինների արձագանքից կերևա, թե իշխանությունները, որ տարբերակն են նախընտրել: Ի վերջո, այս հայհոյանքը իսկական փորձաքար է Էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի համար:


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին