Կալլասը փորձել է փախչել լրագրողներից
Աշխարհ
ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը չի կարողացել պատասխանել Գրենլանդիային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին հարցին, եթե ԱՄՆ-ն ցանկանա հարձակվել կղզու վրա և տարածքը միացնել իրեն: Այս մասին հայտնում Է Lenta-ն։
«Մենք լիովին կաջակցենք Գրենլանդիայի ցանկացած գործողության, անկախ նրանից, թե ինչ որոշում այն կընդունի։ Մենք նաև լիովին աջակցում ենք Դանիային՝ որպես Եվրամիության անդամ, մենք լիովին համերաշխ ենք Թագավորության հետ», - խուսափել է եվրոդիպլոմատը պատասխանել այն հարցին՝ ինչ երաշխիքներ կարող է տրամադրել ԵՄ-ն կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակման դեպքում։
Այնուհետև Կալլասը փորձել է հրաժեշտ տալ և հեռանալ, բայց լրագրողները շարունակել են նրան հարցեր տալ, բայց արդեն այլ թեմաներով:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի