Պետքարտուղար Ռուբիոն այլևս չի ղեկավարում USAID-ի փակման գործընթացը
ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) լուծարման գործընթացին։ Այս մասին նա հայտնել է սոցիալական հարթակ X-ում։
Ռուբիոն ընդգծել է, որ USAID-ն արդեն պաշտոնապես գտնվում է փակման փուլում, իսկ գործընթացի ղեկը փոխանցվել է Բյուջետային վարչության ղեկավար Ռաս Վոութին։ «Շնորհավորում եմ, Ռաս», — գրել է նա։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Ռուբիոն հայտնել էր գործակալության փակման մասին՝ այն անվանելով «պաշտոնապես հաստատված կառավարական անարդյունավետության դարաշրջանի ավարտ»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)