Խաչանովը չկարողացավ հասնել ԱՄՆ բաց առաջնության երրորդ փուլ
Սպորտ
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնության երկրորդ փուլում պարտվել է լեհ Կամիլ Մաջչրախին։ Մրցաշարը տեղի է ունենում Նյու Յորքում։
Խաղն ավարտվել է 2:6, 6:7 (4:7), 6:4, 7:5, 7:6 (10:5) հաշվով՝ հօգուտ Մաջչրախի։
Երրորդ փուլում Մաջչրախը կխաղա շվեյցարացի Լեանդրո Ռիդլի հետ, որը որակավորման փուլում տարած հաղթանակի շնորհիվ մտել է հիմնական փուլ։
Մաջչրախը Խաչանովի դեմ խաղացել է երկրորդ անընդմեջ «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Մինչ այդ թենիսիստները հանդիպել էին Ուիմբլդոնի չորրորդ շրջանում։ Այդ խաղն ավարտվել էր Խաչանովի հաղթանակով՝ 6:4, 6:2, 6:3։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի