ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Դանիային 8.5 միլիարդ դոլարի Patriot ՀՕՊ համակարգերի և հրթիռների վաճառքը
ԱՄՆ
ԱՄՆ Պետդեպարտամենտը համաձայնության է եկել Դանիային 8,5 միլիարդ դոլարով Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի և դրանց հետ կապված սարքավորումների վաճառքի հնարավոր գործարքի շուրջ: Այս մասին հայտարարել է Պենտագոնը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Դանիան այս զինամթերքը կօգտագործի ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և իր գործընկերներին պաշտպանելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Դանիան ցանկանում է գնել 36 Patriot MIM-104E բալիստիկ հրթիռ՝ արդիականացված ուղղորդման համակարգով, 20 PAC-3 հրթիռ, 6 արձակող սարք, 6 ինտեգրված արձակող ցանցի հավաքածու և այլ սարքավորումներ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)