ԱՄՆ-ն զենք է փոխանցում Ուկրաինային՝ Ռուսաստանի խորքին հարվածելու համար. ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչ Ուիթաքեր
ԱՄՆ
ԱՄՆ-ն Կիևին մատակարարում է զենք, որը թույլ կտա Ուկրաինայի զինված ուժերին ավելի խորը հարված հասցնել Ռուսաստանի տարածքին։ Այս մասին Fox News-ին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Մենք Կիևին մատակարարում ենք որոշ ոչնչացման միջոցներ, որոնք թույլ կտան նրանց ավելի խորը հարված հասցնել Ռուսաստանի տարածքին», - ասել է դիվանագետը։
Նա խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերը շուտով կօգտագործեն այդ զենքերը։ Ուիթաքերը չի մանրամասնել, թե ինչպիսի ոչնչացման միջոցների մասին է խոսքը, բայց հիշեցրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային վաճառել ավելի քան 3000 հեռահար ERAM հրթիռներ։
Ուիթաքերի խոսքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան չեզոքացրել է Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների մոտ 20%-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)