Բարի գալուստ երևանյան երթևեկության դժոխք. Կարեն Քոչարյան
Բլոգոսֆերա
Խորհրդային տարիներին, առավոտյան պիկ ժամին, երթևեկությունը ճիշտ կառավարելու նպատակով, երևանյան ԲՈՒՀերի դասերը տարբեր ժամերի էին սկսվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Օրինակ, Պոլիտեխնիկի առաջին հերթափոխը սկսում էր ժամը 8:00 (պոլիտեխնիկը շատ մեծ էր՝ 25000 ուսանող), Ժողը, մանկավարժականը, ֆիզկուլտը՝ ժ 8։30, իսկ բժշկականը, գյուղինստիտուտը, ԵՊՀ՝ ժ 9:00։
Ուզում եմ ասել, որ դպրոցների դասերը ժ 8:15 սկսելը նորմալ և ճիշտ որոշում է: Դա որոշ չափով կլիցքաթափի առավոտյան խցանումները… ԲԱՅՑ… միևնույն ժամանակ ոչ մի 8:15 չի լուծելու երևանյան երթևեկության վերջին անիմաստ փոփոխությունների խնդիրը. Սարյանի միակողմանի երևեկությունը, ավտոբուսի առանձնացված գծերը մեջտեղով, քաղաքապետարանի մոտի փոփոխությունները….
Այնպես որ բարի գալուստ երևանյան երթևեկության դժոխք»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան