«Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահում հայտնաբերվել են վտանգավոր մանկական բաժակներ. տեսչական մարմին
Հասարակություն
Երևան քաղաքի Աբովյան 22 հասցեում գործող «Վիլլերոյ & Բոխ» խանութ-սրահի կողմից վաճառքի հանված և իրացվել են երեխաների համար նախատեսված վտանգավոր բաժակներ։ Խոսքը վերաբերում է «Քաղցած արջի պես», «Ուրախ արջի պես», «Մռնչա առյուծի պես» և «Քայլիր փղի պես» անվանումներով հավաքածուներին։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են, որ բաժակների ապակին կարող է կոտրվել, եթե ներսից ճնշում գործադրվի, ինչը կարող է հանգեցնել վնասվածքների։ Որակի շեղման պատճառը բաժակների արտադրության ընթացքում առաջացած չափազանց մեծ ճնշումն է, որը կապված է չմշակված ապակու ձուլման գործընթացի հետ։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված ապրանքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ, այնուհետև վերադարձնել բաժակները՝ ստանալով ապրանքի արժեքի վերադարձ։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել