Ուկրաինային խնդիրներ են կանխատեսվում․ FT
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկու և վարչապետ Դոնալդ Տուսկի միջև արտաքին քաղաքականության մեջ առաջնորդության համար պայքարի շուրջ հակամարտությունը կարող է բացասաբար ազդել Ուկրաինայի նկատմամբ վերաբերմունքի վրա: Այս մասին գրում Է Financial Times թերթը՝ վկայակոչելով փորձագետներին։
«Արտերկրում ներկայացուցչության շուրջ վեճի պատճառով նկատելի էր Լեհաստանի բացակայությունը Սպիտակ տանը մի քանի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը», - ասվում է նյութում:
Պարբերականը նշել է՝ Լեհաստանի առաջնորդների միջև տարաձայնությունները ցույց են տալիս, որ չնայած այն հանգամանքին, որ հենց Տուսկն է մասնակցել Զելենսկու հետ նախորդ հանդիպումներին, Սպիտակ տանը վերջերս կայացած հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Նավրոցկուն, այլ ոչ թե Տուսկին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի