Այս լուսանկարը հուսահատության, համակերպվածության կամ նահանջի մասին չէ․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի բողոքի ակցիային․
«Այս լուսանկարը հուսահատության, համակերպվածության կամ նահանջի մասին չէ:
Սա պետության տոտալ բացակայության, իշխող կառավարչի` երկրի շահերը վաճառքի հանելու և իշխանական նեղ խմբային շահը պետականից վեր դասելու մասին է:
Արմեն Աշոտյանն իր բանտային կյանքի ընթացքում հաղթահարեց իր նկատմամբ հսկայական ճնշումները, սառը գլխով գնահատեց իրականությունը` ներքին և արտաքին գործոնների համատեքստում, գիտի, թե ինչ է նշանակում «նստել» գաղափարի ու սկզբունքների համար և իր անձնական մարտն է մղում Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների, քաղաքական պատանդների և պետականության գաղափար կրողների համար»,- գրել է նա:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան